Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի Զապարոժիեի մարզի հայկական եկեղեցին հաց է բաժանում կարիքավորներին․ տեսանյութ

Ուկրաինայի Զապարոժիեի մարզի հայկական եկեղեցին հաց է բաժանում կարիքավորներին․ տեսանյութ
Հասարակություն
18:20, 09 март 2022
Ուկրաինայի Զապարոժիեի մարզի հայկական եկեղեցին բարեգործական ակցիայի շրջանակներում հերթական անգամ հաց եւ ծաղիկներ է բաժանել կարիքավորներին։ Եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանն այդ մասին վկայող տեսագրությունը զետեղել է իր ֆեյսբուքյան էջում։ Նա հայտնել է, որ վաղը, ժամը 15-ին նորից հաց կբաժանվի։

Ավելի վաղ քահանան Civic.am-ին հայտնել էր, որ եկեղեցու նկուղը ապահովել են համապատասխան պայմաններով եւ այն  հրթիռակոծությունների ժամանակ ծառայում է որպես ապաստարան։

Տեսանյութն՝ այստեղ։