Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության քարոզը ֆաշիստական դրսևորման է հասնում․ ՀՀ ՄԻՊ. տեսանյութ

Վերջին օրերին ադրբեջանական զինուժը տարբեր ուղղություններով՝ Արցախի և Հայաստանի հետ շփման գծում, պարբերաբար դիմում է սադրանքների` հայկական դիրքերի ուղղությամբ կրակելով ականանետերից: 

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում մարտի 7-ին հայկական կողմը հայտնել է մեկ զոհի և մեկ վիրավորի մասին: Մարտի 10-ին Արցախի Խրամորթ գյուղն Ադրբեջանի զինուժը գնդակոծել է ականանետից, որի հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել: 
Մարտի 8-ին վնասվել է նաև Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարը, որի հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ 

Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: Մինչ օրս ադրբեջանական կողմը թույլ չի տալիս սկսել Հայաստան-Արցախ գազատարի վթարի վերացման աշխատանքները: 

Ըստ այդմ, պատահական չէ, որ շատերն Արցախի բնակչությանն ահաբեկելու միտում են տեսնում Ադրբեջանի զինվորականների գործողություններում` չբացառելով, որ գազատարի վնասումը կարող է լինել այդ նպատակով իրականացված քայլ: 

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել Հայաստանի և Արցախի իշխանությունները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանները` գնահատելով Ադրբեջանի գործողությունները որպես «Արցախի խաղաղ բնակչության հանդեպ հանցավոր ոտնձգություն»:
 
Արցախում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի գործողությունների նպատակների մասին կխոսենք մարտի 11-ին, ժամը 10:00-ին, ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով «Հոդված 3» ակումբի` «ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԹՆԻԿ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ» թեմայով կազմակերպած ասուլիս-քննարկան ժամանակ: 

Բանախոսներն են. 

ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան 

ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան