Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տրանսպորտային միջոցների գրանցման կամ հաշվառման նոր կարգը․ տեսանյութ

Տրանսպորտային միջոցների պետական գրանցման կամ հաշվառման գործողություններ իրականացնող քաղաքացիներն ապրիլի 1-ից հետո այլևս պարտադրված չեն լինի իրենց գույքահարկի գծով պարտքի բացակայության վերաբերյալ թղթային տեղեկանք («զրոյական տեղեկանք») ներկայացնելու Ճանապարհային ոստիկանության հաշվառման բաժանմունքներ։

Պարտքի չափին Ճանապարհային ոստիկանության գրանցումը կատարող աշխատակիցը կարող է ծանոթանալ գույքահարկի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առցանց։ Հարկ եղած դեպքում գործարք կատարող քաղաքացին կարող է վճարումը կատարել հենց տեղում՝ էլեկտրոնային եղանակով։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրել է տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման գործողության վարչարարության պարզեցման վերաբերյալ նոր որոշման մանրամասները։