Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր մոտեցումն այն է, որ սպաներին հնարավորություն տրվի նաև բուհերում քաղաքացիական կրթություն ստանալու. Տիգրան Աբրահամյան

«Մեր մոտեցումն այն է, որ սպաները 20-ամյա ծառայությունից հետո հնարավորություն ստանան նաև քաղաքացիական կրթություն ստանալու»,- այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: 

Նա նշեց, որ կառավարությունը դրական եզրակացություն տալով նախագծին՝ նշում է, որ կա նաև վերապատրաստման հնարավորություն:

«Ես կարծում եմ, որ երկուսն էլ գոյություն ունենալու շատ կարևոր պահանջ ունեն, որովհետև պետք է հասկանալ, թե ով որ ճանապարհով է գնում: Եթե խնդիրը դրված է սպայական մասնագիտության նկատմամբ գրավչության բարձրացմանը, ապա մենք նրանց կարող ենք տալ և բուհերում բարձրագույն կրթության ապահովում, և վերապատրաստման դասընթացներում առաջնահերթության սահմանում»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: