Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղ ես ուրախանում Անդրյուշա, կվերադառնամ Ռուսաստան՝ կպարզենք, աստվածանարգ. Ալլա Պուգաչովան՝ իրեն վիրավորած քահանային

Ռուս ուղղափառ եկեղեցու քահանա Անդրեյ Տկաչևը պատարագի ժամանակ, դիմելով եկեղեցում գտնվող հավատացյալներին, ասել է. «Մենք ապրել ենք սատանիստական հիներիայում, դուք դա չե՞ք լսել, չգիտեի՞ք։ Դուք նկատե՞լ եք՝ ինչպես է օդը մաքրվել, Պուգաչովան ընդմիշտ լքել է Ռուսաստանը, Աստված իմ, որքան էի ես դրան սպասել»։ 

Քահանայի այդ հայտարարությանը ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան ինստագրամյան էջով պատասխանել է հետևյալը.  «Շուտ ես ուրախանում, Անդրյուշա, հանգիստը, արձակուրդը և բուժումը չի ենթադրում էմիգրացիա, կվերադառնամ՝ կպարզենք։ Կգամ քո եկեղեցի, քեզ համար կաղոթեմ, աստվածանարգ»,- ասել է Պուգաչովան: