Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ նախագահ Հարությունյանը Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալ

ԱՀ նախագահ Հարությունյանը Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին հանձնել է «Վաչագան  Բարեպաշտ» մեդալ
Հասարակություն
19:11, 21 март 2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին Անվտանգության խորհրդի անդամների և Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը ծննդյան 60-ամյակի առթիվ շնորհավորել է թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, որին նա արժանացել է hոգևոր արժեքների պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և անձնվեր ծառայության համար: