Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անաշխատունակության նպաստի ստացումն այլևս չի կապվում հաշմանդամության խումբ ձեռք բերելու գործընթացների հետ. փոխնախարար

Այսօր՝ մարտի 23-ին, շարունակվում են ԱԺ հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դավիթ Խաչատրյանը, եղել են դեպքեր, երբ հաշմանդամությունը սահմանվում է ավելի ուշ, քան անաշխատունակության թերթիկի առավելագույն ժամկետն է: «Ներկայացվող նախագծում առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության տրման ժամկետը և դրա երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման և վերանայման հետ: Այսինքն՝ գործատուից անաշխատունակության նպաստ ստանալը այլևս չի կապվում հաշմանդամության խումբ ձեռք բերելու բժշկասոցիալական գործընթացների հետ»,- նշեց նա:
 
Մանրամասն՝ տեսանյութում: