Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևորել ենք համայնքային բարեկեցիկ միջավայրի կազմակերպումը․ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՔՊ կուսակցության Արաբկիրի ակտիվի հետ

Կարևորել ենք համայնքային բարեկեցիկ միջավայրի կազմակերպումը․ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՔՊ կուսակցության Արաբկիրի ակտիվի հետ
Հասարակություն
21:11, 31 март 2022
Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երեկ հանդիպել եմ ՔՊ կուսակցության Արաբկիրի ակտիվի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արաբկիր համայնքի խնդիրները։

Անդրադարձ է կատարվել համայնքի բնակիչներին հուզող հարցերին, առկա խնդիրների ու դրանց լուծման հրատապությանն ու մեխանիզմներին։ Զրույցի ընթացքում կարևորել ենք համայնքային բարեկեցիկ միջավայրի կազմակերպումը՝ բնակիչների համար առավելագույն հարմարավետ կյանք ու պայմաններ ստեղծելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էին նաև Արաբկիր վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Ազատյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ: 

Պատասխանել ենք բնակիչներին հուզող հարցերին, ներկայացրել խնդիրների լուծումներն ու Երևանի զարգացման տեսլականը։