Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դադարեցվել է Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի, ինչպես նաև Արցախ գազամատակարարումը. «Գազպրոմ Արմենա»

Դադարեցվել է Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի, ինչպես նաև Արցախ գազամատակարարումը. «Գազպրոմ Արմենա»
Հասարակություն
14:01, 02 апрель 2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 2-ին ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: