Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական ընկերությունները մասնակցել են Մոսկվայում կայացած ExpoElectronica ամենամյա միջազգային ցուցահանդեսին

Հայկական ընկերությունները մասնակցել են Մոսկվայում կայացած ExpoElectronica ամենամյա միջազգային ցուցահանդեսին
Հասարակություն
11:34, 15 апрель 2022
«Armenia» միասնական տաղավարով հայկական ոլորտային ընկերություններն ապրիլի 12-ից 14-ը մասնակցել են Մոսկվայում կայացած «ExpoElectronica» էլեկտրոնային բաղադրիչների, մոդուլների և բաղկացուցիչ մասերի ամենամյա միջազգային 24-րդ ցուցահանդեսին:

Ոլորտային ընկերությունները տաղավարի այցելուներին են ներկայացրել իրենց ընկերության արտադրանքը և մատուցվող ծառայությունները: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցած ամենօրյա հանդիպումների ընթացքում, ընկերությունները հաստատել են նոր գործընկերային հարաբերություններ և ձեռք բերել նախնական պայմանավորվածություններ՝ հետագա համագործակցության նպատակով:

Այս տարի միջոցառմանը մասնակցել է ավելի քան 350 ընկերություն 9 երկրից։ «ExpoElectronica» ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում անցկացվել են ավելի քան 25 տարաբնույթ միջոցառումներ, որին մասնակցել են շուրջ 80 բանախոսներ: