Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամը 11-ի դրությամբ 24 մարդ բերման է ենթարկվել

Ժամը 11-ի դրությամբ 24 մարդ բերման է ենթարկվել
Հասարակություն
11:51, 04 май 2022
Այսօր ժամը 11-ի դրությամբ բողոքի ակցիաներից բերման է ենթարկվել 24 մարդ։ Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին Ոստիկանության լրատվականից։

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ բողոքի անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։

Անցած երկու օրերին հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ։