Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շանթ»-ի հաղորդավարուհին նկարահանումների ժամանակ ընկել է Դեբեդ գետն ու մահացել․ shamshyan.com

«Շանթ»-ի հաղորդավարուհին նկարահանումների ժամանակ ընկել է Դեբեդ գետն ու մահացել․ shamshyan.com
Հասարակություն
18:11, 09 май 2022
shamshyan.com կայքի տեղեկություններով՝  քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել:

Ալավերդի  քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու  պարեկները Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է: 

Կայքի տեղեկություններով՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Սա իմ պայուսակն է» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանն էր: Փաստի առթիվ  ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում

Կայքի տեղեկություններով՝  սիրված հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։