Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարզային բուժհաստատություններում առաջիկայում էլեկտրոնային ընդունարաններ են ներդրվելու

Մարզային բուժհաստատություններում առաջիկայում էլեկտրոնային ընդունարաններ են ներդրվելու
Հասարակություն
23:00, 09 июнь 2022
Մարզային բուժհաստատություններում առաջիկայում էլեկտրոնային ընդունարաններ են ներդրվելու, ինչը հնարավորություն կտա մարզային հիվանդանոցներին ևս օգտվել էլեկտրոնային առողջապահության գործիքներից:

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության մասնագետները օրերս ուսուցումներ էին իրականացնում մարզային խոշոր՝ «Գյումրու բժշկական կենտրոն» և «Վանաձորի բժշկական կենտրոն» հիվանդանոցներում, աշխատակիցներին ծանոթացնում էլեկտրոնային ընդունարանների գործիքների կիրառմանը: