Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դատախազությունը կպարզի». Ռուստամ Բաքոյանը՝ «կնոջը ծեծելու» լուրերի մասին

«Դատախազությունը կպարզի». Ռուստամ Բաքոյանը՝ «կնոջը ծեծելու» լուրերի մասին
Հասարակություն
15:46, 13 июнь 2022
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում տարածված այն լուրին, թե ինքը բռնություն է գործադրել իր քաղաքացիական կնոջ նկատմամբ:

«Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Երկրորդ՝ գործը Դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է, այսքանը կարող եմ ասել»,-նշեց պատգամավորը:

Լրագրողի հարցին ի պատասխան, նա նշեց, որ ճանաչում է այդ կնոջը և այլ մեկնաբանություն չի ցանկանում անել:

Նշենք, որ մամուլում տարածված նյութն ուսումնասիրվում է Գլխավոր դատախազության կողմից: