Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթաշենում բացվեց «Արծիվ 28» ջոկատի հրամանատար, գնդապետ Ռոլանդ Քելեշյանի հուշաքարը․ Տեսանյութ․ լուսանկարներ

Այսօր Դավիթաշեն վարչական շրջանում, իր տան բակում բացվեց «Արծիվ 28» ջոկատի հրամանատար, գնդապետ Ռոլանդ Քելեշյանի հուշաքարը։

Մինչև հուշաքարի բացումը հրամանատարի հարազատներն ու ընկերները, եղբոր՝ ՀՀ ԵԿՄ Երևանի քաղաքային խորհրդի նախագահ Ռոմիկ Մխիթարյանի հետ այցելեցին Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցեցին հրամանատարի հիշատակին, նրա շիրմի մոտ բարձրացրեցին մեր եռագույնը։

Հուշաքարի բացման ժամանակ Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ շատ մեծ ավանդ ուներ 88 թվականից՝ ազատագրական շարժման օրերից, այնուհետև, իր կամավորական ջոկատով փայլուն մարտական ուղի է անցել Հայաստանի սահմաններով, Արցախի ամբողջ երկայնքով և ամեն տեղ թողել իր հարգանքն ու պատիվը։ 

«Այնուհետև, անցնելով զինվորական ծառայության, 1993 թվականից առաջին մոտոհրաձգային բրիգադում, որպես բրիգադի հրամանատարի տեղակալ, այնուհետև Արարատի գնդի հրամանատար, որից հետո Պաշտպանության փոխնախարարի աշխատակազմի ղեկավար և իր վերջին զինվորական պաշտոնը Մոնթե Մելքոնյան վարժարանի պետ։ Ամեն տեղ գնդապետ Քելեշյանը թողել է լավ հուշեր, սեր, հարգանք և վստահություն դեպի մեր բանակը, դեպի մեր ազատամարտը»,-ասաց Ռոմիկ Մխիթարյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան