Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշմանդամություն ունեցող անձի անձնական օգնականին պետական միջոցներից վճարվելու է ժամը 1050 դրամ. որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ. հունվարի 1-ից. Նիկոլ Փաշինյան

Հաշմանդամություն ունեցող անձի անձնական օգնականին պետական միջոցներից վճարվելու է ժամը 1050 դրամ. որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ. հունվարի 1-ից. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
12:26, 11 август 2022
«Մենք որոշակի, նաև ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում հաշմանդամություն ունեցող անձին, բայց հետագայում պարզվում է, որ այդ մարդիկ այդ աջակցությունը կիրառելու հետ կապված դժվարություններ ունեն, ասենք՝ մարդն ուղղակի կարող է ի վիճակի չլինել գնալ և խանութից գնումներ կատարել»,- այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ այժմ սահմանվում է անձնական օգնականի ինստիտուտ, պետական միջոցներից վճարվում է ժամը 1050 դրամի կարգի, իսկ եթե հաշմանդամություն ունեցող անձը 10 ժամից ավելի խնամքի կարիք ունի, այդ կարգավիճակում կարող է լինել ընտանիքի անդամը:

Վարչապետը նշեց, որ որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ. հունվարի 1-ից. «Բայց մինչ այդ պիլոտային ծրագիր կիրականացնենք»:

Մանրամասն՝ տեսանյութում: