Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օգոստոսի 17-ի երեկոյան որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես աշխատանքները նորից կվերականգնվեն. ԱԻՆ խոսնակ

Օգոստոսի 17-ի երեկոյան որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես աշխատանքները նորից կվերականգնվեն. ԱԻՆ խոսնակ
Հասարակություն
22:10, 17 август 2022
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած 2 քաղաքացիներից մեկի ինքնությունը պարզվում է, անհետ կորած է համարվում մեկ քաղաքացի, ով, ենթադրաբար, պայթյունի պահին գտնվել է պայթյունի գոտում:
Civic.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Օգոստոսի 17-ի երեկոյան որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ պայմանավորված այն տեղանքով, որտեղ, ենթադրաբար, եղել է պայթյունը: Այդ հատվածում մենք ունենք էլ ավելի վտանգավոր պատկեր, փլուզման վտանգը այդ հատվածում ավելի մեծ է, և շտաբի կողմից որոշում է կայացվել, որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես աշխատանքները նորից կվերականգնվեն»,- ասաց Հայկ Կոստանյանը:

Հայկ Կոստանյանը նշեց, որ պայթյունից և հրդեհի բռնկումից հետո 49 ժամվա ընթացքում հրշեջները մեկուսացրել են կրակը, որպեսզի տարածում չունենա, իսկ արդեն 4 ժամ անց ամբողջությամբ հրդեհի մարում են իրականացրել: Ժամանակ առ ժամանակ իրականացվել են նաև հովացման աշխատանքներ: