Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԳ նախարարության ոստիկաններն ու փրկարարները ուժեղացված ծառայություն են իրականացնում Ստեփանակերտ-Գորիս այլընտրանքային մայրուղու ճանապարհահատվածում

ՆԳ նախարարության ոստիկաններն ու փրկարարները  ուժեղացված ծառայություն են իրականացնում Ստեփանակերտ-Գորիս այլընտրանքային մայրուղու ճանապարհահատվածում
Հասարակություն
11:21, 31 август 2022
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ֆեյսբուքից։

Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է: 

Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները: Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանները և ԱԻ պետական ծառայության փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը: