Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետը 7 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել

ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետը 7 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել
Հասարակություն
12:35, 05 сентябрь 2022
ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ Արմեն Հարությունյանը 7 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դատարանը մերժել է հրանոթի արկերի գործով անցնող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը և որպես խափանման միջոց գրավն է ընտրել՝ 7մլն դրամի չափով»,- ասաց Աբրահամյանը: