Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեներալ-մայոր Հարությունյանը այցելել է N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներ

Գեներալ-մայոր Հարությունյանը այցելել է N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներ
Հասարակություն
16:53, 04 январь 2022
ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը ամանորյա տոնական օրերին այցելել է N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներ։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Այցի ընթացքում գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը ստուգել է զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքն ու զինծառայողների պատրաստության աստիճանը, տվել համապատասխան հանձնարարականներ, շնորհավորել անձնակազմին Ամանորի կապակցությամբ և խրախուսել ծառայության ընթացքում  աչքի ընկած հրետանավորներին ։