Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թշնամու հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ

Թշնամու հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ
Հասարակություն
17:27, 14 сентябрь 2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացածներին:

Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: