Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով․ ՀՀ ՊՆ

Մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով․ ՀՀ ՊՆ
Հասարակություն
10:13, 01 октябрь 2022
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»,- ասված է հաղորդագրությունում։