Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով․ ՊՆ

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով․ ՊՆ
Պաշտոնական
18:01, 25 май 2021
Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:

Կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մհեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: