Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր Նորքի ոստիկանները զինաթափել են անհամարժեք վարք դրսևորած տղամարդուն

Նոր Նորքի ոստիկանները զինաթափել են անհամարժեք վարք դրսևորած տղամարդուն
Հասարակություն
22:11, 12 октябрь 2022
Բանավան թաղամասում բնակվող մի կին հոկտեմբերի 11-ին, ժամը 03.30-ին 1-02 ծառայություն է զանգահարել և հայտնել, որ ամուսինը զենքով սպառնացել է, թե տան անդամներին կսպանի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից ոստիկանները շտապ մեկնել են նշված վայր:

«Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների հետ միջոցառմանը մասնակցել են նաև մայրաքաղաքի պարեկները: Ահազանգից 20 րոպե անց, զենք պահելու և կրելու կասկածանքով, նշված հասցեում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա ամուսինը: Նրա մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են: