Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թատերական աշխարհից ևս մեկ ինքնատիպ գույն պակասեց. ստեղծվել է Վահե Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով

Թատերական աշխարհից ևս մեկ ինքնատիպ գույն պակասեց. ստեղծվել է Վահե Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
Հասարակություն
14:23, 31 октябрь 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանը: 

«Հայ թատերական աշխարհից ևս մեկ ինքնատիպ գույն պակասեց: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Վահե Շահվերդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:  

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով»,-ասված է ԿԳՄՍ հաղորդագրության մեջ: