Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընկերոջս՝ Վահե Շահվերդյանի հիշատակին․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ընկերոջս՝ Վահե Շահվերդյանի հիշատակին․ Լևոն Տեր-Պետրոսյան
Հասարակություն
13:48, 31 октябрь 2022
Վահեին (Ֆլոբերին) ճանաչում եմ 1959 թվականից, երբ երկուսս էլ Պիոներ պալատի թատերական խմբի, իսկ հետագայում նաև Ալյումինագործների մշակույթի տան ժողովրդական թատրոնի խաղընկերներ էինք: 1963 թվականին թե՛ ես, թե՛ նա որոշել էինք ընդունվել Թատերական ինստիտուտ: Բայց մեր բախտից ինստիտուտն այդ տարի ընունելություն չկազմակերպեց:

Վահեն ընդունվեց Երևանի պետհամալսարանի ֆիզմաթ ֆալուլտետ, իսկ ես՝ բանասիրական ֆակուլտետի արաբական բաժին: Վահեն ավելի հետևողական գտնվեց և երկու տարի անց լքեց համալսարանն ու ընդունվեց Թատերական ինստիտուտ: Այդպես մեր ճամփաները բաժանվեցին, բայց մեր ընկերությունը շարունակվեց մինչև այս պահը: Վահեի տաղանդը և վաստակը ես չէ, որ պետք է գնահատեմ:

Դրանք գնահատել են թատերական հանրույթը և ժողովուրդը: Խորապես ցավակցում եմ նրա հարազատներին, գործընկերներին և մեր ողջ ժողովրդին՝ նման տաղանդաշատ արվեստագետին և հրաշալի մարդուն կորցնելու առիթով: