Քաղաքացիակենտրոն
լրատվություն

77 տարեկան հասակում մահացել է բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը

77 տարեկան հասակում մահացել է բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը
Հասարակություն
10:26, 31 октябрь 2022
77 տարեկան հասակում մահացել է բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը.

Ծնվել է 1945թ. օգոստոսի 19-ին Վանաձորում: 1971թ. ավարտել Է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: 1973-96թթ եղել է Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1992թ-ից դասավանդե է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1994-98թթ եղել է ռեկտորը (2003թ-ից` պրոֆեսոր): 1996-2008թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

2008թ-ից վերադարձել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ ղեկավարել է գեղարվեստական մասը: Կատարած բեմադրություններից են` Մ.Մետերլինկի «Կապույտ թռչուն» (1980թ.), Ա.Չեխովի «Երեք քույր» (1987թ.), Ռ.Հակոբջանյանի «Նոյի ժառանգները» (1991թ.), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (1993թ.), Մ.Կոլտեսի «Ռոբերտո Զուկկո» (1995թ.), Լ.Շանթի «Հին աստվածներ» (1999թ.), Գ.Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (2001թ.), Ա.Շիրվանգադեի «Պատվի համար» և այլն: 1995-99թթ եղել է ՀՀ Աժ պատգմավոր: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005թ.` ՀՀ կրթության և գիտության, 2006թ.` մշակույթի նախարարությունների և ԵՊՀ ոսկե մեդալներով: 1989թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2003թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2016թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: