Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն․ Քննարկվել են ԶՈւ-ում իրականացվող աշխատանքների մի շարք հարցեր

ՊՆ-ում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն․ Քննարկվել են ԶՈւ-ում իրականացվող աշխատանքների մի շարք հարցեր
Հասարակություն
13:14, 01 ноябрь 2022
Նոյեմբերի 1-ին պաշտպանության նախարարությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրատական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք  հարցեր:

Զեկուցվել են հոկտեմբերի 14-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: 

Բարձրացված խնդիրների առնչությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին: