Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատժիչ քաղաքականությունից՝ վերականգնողական արդարադատություն․ Հայաստանում բացվեց առաջին մասնագիտական ուսուցման կենտրոնը՝ պատիժն ազատության մեջ կրողների համար. տեսանյութ

Կահույքագործություն, կարի հիմունքներ, վարսահարդարում ու կոսմետոլոգիա. պրոբացիայի շահառուների համար Հայաստանում բացվեց առաջին մասնագիտական ուսուցման կենտրոնը։ Այն իրավախախտում կատարած անձինք, որոնք գտնվում են պրոբացիայի ծառայության վերահսկողության տակ, ավելի հեշտ կվերաինտեգրվեն հասարակության մեջ։

Մասնագիտություններն ընտրելու են պրոբացիայի շահառուները։ 6 ամիս սովորելուց հետո կարող են արդեն աշխատանքի անցնել։

Պրոբացիայի շահառուների համար նախատեսված մասնագիտական կենտրոնը բացվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանի արդարադատության նախարարության հետ համագործակցության արդյունքում։ Կենտրոնը թեպետ գտնվում է Արարատի մարզի Արարատ բնակավայրում, սակայն կարող են ընդգրկվել նաև այլ մարզերում բնակվող շահառուները։ Պատժիչ քաղաքականությունից անցում դեպի վերականգնողական արդարադատություն. այս մոտեցումն է որդեգրել Հայաստանի կառավարությունը սկսած 2018թ.-ից։

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում