Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես են մի խումբ քաղաքացիներ ողջունել ՌԴ նախագահի ավտոշարասյանը․ տեսանյութ․ armtimes.com

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան։ Նա կմասնակցի Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանին։

Նրան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՌԴ նախագահի ավտոշարասյանը «Հաղթանակ» կամրջի մոտակայքում ծափողջյուններով և դրոշներով դիմավորել են որոշ քաղաքացիներ:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանին։

Ավելի վաղ Հայաստան էին ժամանել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։