Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներկայացվել են բացառիկ արխիվային փաստեր և լուսանկարներ․ այսօր նշվեց Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակը

Ներկայացվել են բացառիկ արխիվային փաստեր և լուսանկարներ․ այսօր նշվեց Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակը
Հասարակություն
18:16, 06 декабрь 2022
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը, ՀՀ Պաշտպանության նախարարության և Վետերանների միության հետ մշակութային մեծ ծրագրով այսօր նշեց Խորհրդային Միության կրկնակի հերոս, նշանավոր զորահրամանատար, մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակը։ Այս առիթով հատուկ այցով Հայաստանում էր Մարշալ Բաղրամյանի թոռը՝ Իվան Բաղրամյանը։

Մարշալ Բաղրամյանի արձանի մոտ առավոտյան տեղի ունեցավ տոնական միջոցառում փողային նվագախմբի ուղեկցությամբ և քայլերթ՝ նվիրված Մարշալ Բաղրամյանի 125-ամյակին։

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվեց «Մարշալ Բաղրամյան - 125» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին բացառիկ արխիվային փաստեր և լուսանկարներ։

Այնուհետև «Դոմ Մոսկվի» կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, թեման՝ «Մարշալ Բաղրամյանը ժամանակակիցների աչքերով»։

Միջոցառումներին ներկա էին Մարշալ Բաղրամյանի թոռը՝ Իվան Բաղրամյանը, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՀՀ-ում գործող դեսպանական առաքելությունների,  ՀՀ Պաշտպանության նախարարության, Վետերանների միության և ՀՀ-ում ՌԴ Սահմանապահ վարչության ներկայացուցիչներ։