Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին․ Արցախի առողջապահության նախարարություն

Դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին․ Արցախի առողջապահության նախարարություն
Հասարակություն
13:32, 13 декабрь 2022
Արցախի առողջապահության նախարարությունն ահազանգում է․

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ:

ԱՀ առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ: 

Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին: