Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ
Հասարակություն
21:55, 06 февраль 2023
Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի:

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի մանրամասները և այս համատեքստում ընդգծել դրա հանգուցալուծման ուղղությամբ միջազգային հանրության հստակ քայլերի հրամայականը։

ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, որը կանխելու համար անհրաժեշտ է ավելացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ։ Զրուցակիցները քննարկել են նաև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: