Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի. հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի. հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել
Հասարակություն
10:12, 06 март 2023
Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել:

Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:

Հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար: 

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին  հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: 

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: