Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմնանորոգվել է Երևանի թիվ 82 մանկապարտեզը

Հիմնանորոգվել է Երևանի թիվ 82 մանկապարտեզը
Հասարակություն
18:28, 10 март 2023
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է թիվ 82 մանկապարտեզը: 
Փոքրիկների համար ստեղծված պայմաններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

80-ական թվականներին հիմնադրված նախակրթարանը երբևէ չէր հիմնանորոգվել: 
Ծրագրի շրջանակում
  • իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքեր, 
  • տեղադրվել են ջեռուցման և օդափոխության նոր համակարգեր, 
  • արդիականացվել են ջրամատակարարման և կոյուղու ցանցերը: 
Նախագիծն, ի դեպ, հնարավորություն է տվել կրկնապատկել գործող խմբերի թիվը. չորսի փոխարեն այսուհետ մանկապարտեզը կաշխատի ութ խմբով և  կընդունի շուրջ 240 փոքրիկի:   

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել նաև Երևանի թիվ 179 դպրոցի ֆուտբոլի դաշտը: