Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է. Hetq.am

Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է. Hetq.am
Հասարակություն
17:53, 04 июнь 2021
Սկսած 2003թ.-ից՝ հողերի առուվաճառքի գործարքների թվի աճով Արմավիրի մարզը հանրապետությունում առաջին տեղն է զբաղեցնում:

Այդ «բիզնեսը» պատկանում է մեծահարուստներին, պաշտոնյաներին, որոնք հեկտարներով հողեր ունեն մարզում եւ գնալով ընդլայնում են տարածքները: Գյուղացիները, հողը վաճառելով մեծահարուստներին, հենց այդ հողերում բանվորություն են անում, որ ընտանիք պահեն:

Ովքե՞ր են Տալվորիկի խոշոր հողատերերը

Ըստ համայնքապետի տված տեղեկանքի` Տալվորիկի խոշոր հողատերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է` Սեդրակ Քոչարյանը: Նա ունի 242 հա հողակտոր, որի մի մասը խաղողի այգի է, իսկ մյուս մասը` ծիրանի, դեղձի, սալորի այգիներ:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Քոչարյանների ընտանիքից միայն Սեդրակ Քոչարյանը հողակտոր ունի Արմավիրի մարզում:

«Արմավիրի մարզի նախկին Բաղրամյանի շրջանում որպես սեփականություն, իրոք, Սեդրակ Քոչարյանին պատկանում է շուրջ 260 հա հողատարածք, որը ձեռք է բերվել երկրորդական շուկայից 2008թ. աշնանը: Այն գնվել է մասնավոր անձից այդ պահի շուկայական գնով: Ձեռք բերված հողատարածքն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով: Մինչ 2008թ. աշունը չմշակվող այդ տարածքի մի մասում հիմնվել է պտղատու այգի, աճեցվում է խաղող»,- ասում է Վիկտոր Սողոմոնյանը:

Նա նշեց, որ պաշտոնավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն քաջալերել է ներդրումները գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում` Արմավիրի մարզի Բաղրամյանի նախկին շրջանում, որտեղ գյուղատնտեսությունը թերզարգացած էր, եւ մեծ քանակությամբ հողատարածքներ տարիներ շարունակ չեն մշակվել:

«Բազմաթիվ հայ գործարարներ, անսալով նախագահի հորդորներին, հողակտորներ են ձեռք բերել այդ շրջանում եւ տնտեսություններ հիմնել»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Կիրակոս Սաղաթելյանն էլ նշեց, որ չգիտի, թե ինչ գնով է Սեդրակ Քոչարյանը ձեռք բերել հողակտորը, սակայն իր հիշելով՝ այդ տարիներին, կախված հողակտորի մեծությունից, 1 հա-ի շուկայական արժեքը եղել է 700 հազար դրամից մինչեւ 3000 դոլար:

Տալվորիկցիները նշում էին, որ գյուղացիները հողը վաճառել են Սեդրակ Քոչարյանին, քանի որ ժամանակին այդ տարածքում ոռոգման ջուր չի եղել, եւ կառավարությունը հետաքրքրված չի եղել այդ խնդրով: Հողը գնելուց հետո Սեդրակ Քոչարյանն անցկացրել է ոռոգման համակարգ եւ ոռոգում է իր այգիները:

Նշենք, որ Սեդրակ Քոչարյանի հողատարածքի մի մասն անմշակ է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում