Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արգամիչը խաղի մեջ. Քոչարյանի այցն ինքն է կազմակերպել. Հրապարակ

Արգամիչը խաղի մեջ. Քոչարյանի այցն ինքն է կազմակերպել. Հրապարակ
Քաղաքականություն
11:35, 01 июнь 2021
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի՝ Արարատի մարզում նախօրեին հրավիրած հանդիպումն ամբողջությամբ կազմակերպել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով թեև դաշինքում ընդգրկված չէ, եւ ոչ էլ որդին կա նախընտրական ցուցակում, սակայն ջանասիրաբար լծվել է շտաբի աշխատանքներին, եւ Արարատի մարզի այցելությունն էլ, ասում են, ինքն է կազմակերպել՝ բոլոր դետալները հաշվի առնելով։

Համակիրները նախ այցելել են իր մեկենասությամբ կառուցված Արատաշատ քաղաքի եկեղեցի, իսկ հանդիպման վայր է ընտրվել իշխանությունների քթի տակ՝ մարզպետարանին կից ռեստորաններից մեկը, որը պատկանում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։

Վերջինս, ի դեպ, չի մասնակցում ոչ մի պրոցեսի՝ հեռացել է Հայաստանից։ Մեզ ասացին, որ Հովիկ Աբրահամյանը ցանկացել է ուժ ցուցադրել, թե կարող է քաղաքի կենտրոնում միջոցառում կազմակերպել, եւ որեւէ միջադեպ՝ սադրիչների կողմից, չգրանցվի։