Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր․ shamshyan.com

Վարդենիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր․ shamshyan.com
Հասարակություն
13:27, 06 апрель 2023
Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին, ով հայտնել է որ Վարդենիկ գյուղի 17 փողոցի տներից մեկում դիեր կան։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 17 տան լոգարանում հայտնաբերել են նույն տան բնակիչներ Ավետիք Հ․-ի և Անահիտ Հ․-ի դիերը։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։