Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են Հայաստանում դատական բարեփոխումներին ուղղված նոր ծրագրի հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանում դատական բարեփոխումներին ուղղված նոր ծրագրի հնարավորությունները
Հասարակություն / Իրավունք
22:33, 10 апрель 2023

 
Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանի, Արա Մկրտչյանի և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանի, ԵԽ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեի և ծրագրի պատասխանատու Նատալյա Ադամյանի միջև հանդիպումը։
 
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում դատական բարեփոխումներին ուղղված նոր ծրագրի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման III»-ի հնարավորություններն ու ակնկալիքները։ Ծրագրի նպատակն է շարունակել ամրապնդել Հայաստանում դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունը և արդարադատության մատչելիությունը։
 
Ծրագրով առավել լայն դրույթ է հատկացվել քրեական, քրեադատավարական ոլորտին: Ծրագրի շրջանակում նաև փորձագիտական մակարդակով կշարունակվի իրավական նորմերի կատարելագործմանն ուղղված աջակցությունը, նոր թափ կհաղորդվի հաշտարարության, արբիտրաժի լիարժեք հաստատմանն ուղղված աշխատանքներին: