Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Coca Cola-ի անունից կեղծիք է տարածվում․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Coca Cola-ի անունից կեղծիք է տարածվում․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Հասարակություն
18:51, 07 июнь 2021
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Հարգելի քաղաքացիներ, Coca Cola-ի անունից կեղծիք է տարածվում։ Նշված խաղարկությունը խաբեություն է ու կապ չունի Coca Cola-ի հետ։

Հղումներին սեղմելով ու տվյալներ ներմուծելով՝ հնարավորություն եք տալու խարդախներին տիրանալ ձեր տվյալներին։

Նմնատիպ հաղորդագրություն կարող եք ստանալ նամակի միջով ձեր ընկեներից, ովքեր արդեն խաբվել են։ Պետք չէ վստահել նամակի բովանդակությանը զուտ նրա համար, որ ձեր ընկերոջից եք ստացել»,-նշված է հայտարարության մեջ։