Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի հյուրանոցներից մեկում տղամարդը կտրել է մի կնոջ պարանոց. ենթադրաբար՝ նրանք մայր ու որդի են

Երևանի հյուրանոցներից մեկում տղամարդը կտրել է մի կնոջ պարանոց. ենթադրաբար՝ նրանք մայր ու որդի են
Հասարակություն
12:24, 17 апрель 2023
Երեկ՝ ապրիլի 16-ին, առանձնակի դաժանությամբ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։50-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սևքարեցի Աաքոյի 92 հասցեում «Լյուքս Քասլ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արնաշաղախ կնոջ։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ոստիկանության, քննչական և բժիշկների խմբերը, պարանոցը կտրված կինը ապա նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ 

Իրավապահները նշված վայրից մի երիտասարդ տղայի են վնասազերծել ու տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, քանի որ նա մարմնական վանսվածքներ է ստացել փախուստի պահին:

Հյուրանոցային համալիրի բակային հատվածում, որտեղից շարժ կա դեպի շենքի ներս՝ մուտքի մոտ, հայտնաբերվել է դանակ, որի վրա առկա են եղել արնանման հետքեր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ այդ դանակը հանցագործության գործիքն է։ 

Հյուրանոցի 4-րդ հարկի 415 սենյակում՝ անկողնում և հատակի վրա, հայտնաբերվել են բավական շատ արնանման հետքեր։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում գտնվող քաղաքացիները հայտնել են, որ կասկածյալը կնոջ որդին է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։