Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեղնահարկում հայտնաբերվել է Երևանի հայտնի բուհերից մեկի 21-ամյա ուսանողուհու կախված դին

Ձեղնահարկում հայտնաբերվել է Երևանի հայտնի բուհերից մեկի 21-ամյա ուսանողուհու կախված դին
Հասարակություն
11:02, 18 август 2022
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30–ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծարավ Աղբյուր փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ, 21-ամյա Մ. Ս.-ն էր, ով ձեղնահարկում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Երևանում հայտնի բուհերից մեկում:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: