Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է ՀՀ ՊՆ 44–ամյա ծառայողի կախված դին․ Shamshyan.com

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է ՀՀ ՊՆ 44–ամյա ծառայողի կախված դին․ Shamshyan.com
Հայաստան
21:26, 14 сентябрь 2021
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ժամը 16:25-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղ, որտեղ «Զինավան 5» տարածքում հայտնաբերել են տղամարդու կախված դի:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Մակիչ Ի.-ն է, ում կախված դին հայտնաբերվել է տնակի խորդանոցի տանիքի գերանից մետաղե ճոպանով կախված վիճակում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քանի որ պարզվել է, որ Մակիչ Ի.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, ահազանգով ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: