Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է ընտրվել Արմեն Մազմանյանը

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է ընտրվել Արմեն Մազմանյանը
Հասարակություն
21:11, 21 апрель 2023
Արմեն Մազմանյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի ընտրության հարցն է եղել:

«Խորհրդի կողմից որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ ընտրվեց իրավագիտության դոկտոր Արմեն Մազմանյանը»,-ասված է հաղորդագրությունում: