Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի անդամի համար դիմած բոլոր թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի փուլին, որը կտեսաձայնագրվի

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի անդամի համար դիմած բոլոր թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի փուլին, որը կտեսաձայնագրվի
Հասարակություն
11:16, 16 февраль 2022
Այսօր՝ փետրվարի 16-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստի ժամանակ քննարկվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը ձևավորելու հարցը։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամի համար դիմած բոլոր թեկնածուներին կտրվի հնարավորություն հարցազրույցի փուլին մասնակցելու։ Խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ թեկնածուների հարցազրույցները կտեսաձայնագրվեն, բայց չեն հեռարձակվի։ Տեսաձայնագրությունները կհրապարակվեն միայն խորհրդի որոշմամբ, եթե առաջանա դրա անհրաժեշտությունը։ 

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այս որոշմանը հանգեց՝ հաշվի առնելով այն հնարավոր հանգամանքը, որ դիմած թեկնածուները կարող են դժգոհություններ ունենալ կամ խորհրդին մեղադրել թեկնածուի անարդար ընտրության հարցում։