Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կներկայացնի բովանդակային արդյունքներ սեպտեմբերի 10-ին, դրանք քննարկված կլինեն նաև քաղաքական շրջանակներում․ Կարեն Անդրեասյան

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կներկայացնի բովանդակային արդյունքներ սեպտեմբերի 10-ին, դրանք քննարկված կլինեն նաև քաղաքական շրջանակներում․ Կարեն Անդրեասյան
Հասարակություն
12:58, 31 май 2022
«Հունիսի 1-ից պայմանագրային հարաբերություններ են սկսելու գործել ՍԴ բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ և հունիսի 1-ով սկսում է բարեփոխումների բովանդակային փուլը»,- այսօր՝ մայիսի 31-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ու հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ 

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատեց աշխատանքային պլանը։ Կարեն Անդրեասյանը նշեց, որ սեպտեմբերի 10-ը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի դրած վերջնաժամկետն է և սեպտեմբերի 10-ին ունենալու են բոլոր հուզող ուղղություններով բովանդակային արդյունքներ, որոնք ոչ միայն պատրաստված են լինելու հանձնաժողովի 5 անդամների կողմից այլև դրանք քննարկված են լինելու մասնագիտական ու քաղաքական շրջանակներում։