Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ լինել, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում․ Էդմոն Մարուքյան

Հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ լինել, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն
17:12, 24 апрель 2023
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ մնալ, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում։

«Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ մնալ, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության համատեքստում։ Պարզապես սա 21-րդ դարն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը՝ իր  ինստիտուտներով և օրինական քաղաքական մեխանիզմներով հանդերձ, որոնք պետք է կանխեն աղետը Լեռնային Ղարաբաղում և ենթադրեն ոչ բարենպաստ միջազգային հետևանքներ Ադրբեջանի ղեկավարության համար»,-  «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մարուքյանը։