Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպված միջոցառմանն անդրադարձել են ցեղասպանության կանխարգելմանը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպված միջոցառմանն անդրադարձել են ցեղասպանության կանխարգելմանը
Հասարակություն
10:31, 25 апрель 2023
Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղարության, կոնգրեսի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների, գիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառումն սկսվեց դեսպանության բակում գտնվող խաչքարի մոտ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությամբ և աղոթքով, որը մատուցվեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի փոխմոդերատոր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանի ձեռամբ։ Աղոթքին հաջորդեց ծաղիկների խոնարհման արարողությունը։