Քաղաքացիակենտրոն
լրատվություն

29 տարի շարունակ ամեն ամիս իր վաստակածի զգալի մասը՝ 420 ԱՄՆ դոլար, հատկացնում է Հայրենիքի զորացման գործին

29 տարի շարունակ ամեն ամիս իր վաստակածի զգալի մասը՝ 420 ԱՄՆ դոլար, հատկացնում է Հայրենիքի զորացման գործին
Հասարակություն
13:10, 24 июнь 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․

Այսօր հյուրընկալել եմ ամերիկաբնակ մեր հայրենակից Լևոն Քիրաջյանին, ով, ունենալով համեստ վաստակ, իր պարտքն է համարել վերջին երեք տասնամյակների ընթացքում տարին երկու անգամ պարտադիր այցելել Հայրենիք։ Եվ հերթականը, ինչպես ինքն է ասում, չէր կարող հետաձգել…

Նա նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի այն եզակի նվիրատուներից է, որ 29 տարի շարունակ ամեն ամիս իր վաստակածի զգալի մասը՝ 420 ԱՄՆ դոլար, հատկացնում է Հայրենիքի զորացման գործին։

Լևոնի նվիրումը բոլոր ժամանակների հայի համար, կարծում եմ, բնութագրական է, քանի որ Հայրենիքին ծառայելիս ո՛չ տարածական հեռավորությունը և ո՛չ էլ ունեցած կարողության չափը չեն կարող սահմանափակող գործոններ լինել: