Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտունու անասնաշուկան հսկողության տակ է. ՍԱՏՄ

Մարտունու անասնաշուկան հսկողության տակ է. ՍԱՏՄ
Հասարակություն
10:34, 05 июль 2021
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել։

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել ՀՀ ամենամեծ անասնաշուկայում։

Այցի նպատակն է եղել ստուգել-հասկանալ, թե արդյո՞ք կենդանի վաճառողները կատարում են այն պահանջներն ու պայմանները, որոնք պետք է պահպանվեն կենդանիներին անասնաշուկա տեղափոխելու համար:  

Շրջայցին հետևել են նաև Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Արթուր Շատվորյանը:  Հատկապես ուշադրություն է դարձվել, որ բացառվի անասնաշուկա կենդանիների մուտքը Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան գյուղերից, որտեղ վերջերս կենդանիների մոտ սիբիրախտ էր հայտնաբերվել:

Շուկան կմնա ՍԱՏՄ խստացված վերահսկողության ներքո: